21:54 3 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում Երեւանի «Ալաշկերտն» ընդունեց Չարենցավանի «Վանին» եւ հաղթեց 4:0 հաշվով։
«Ալաշկերտի» կազմում 9-րդ րոպեին աչքի ընկավ Կոնգոն ներկայացնող, 23-ամյա հարձակվող Դոմի Մասումուն, որին փոխանցում կատարեց 28-ամյա պաշտպան Դավիթ Տերտերյանը:
39-րդ րոպեին Մասումուն դուբլ ձեւակերպեց: Նրան փոխանցում կատարեց 23-ամյա նիգերիացի հարձակվող Օլավալե Ֆարայոլան:
62-րդ րոպեին Կարեն Նալբանդյանի արդյունավետ փոխանցումից հետո Մասումուն գլխի հարվածով հեթ-տրիկ ձեւակերպեց եւ մրցաշրջանում խփեց 5-րդ գոլը:
Ավելացված ժամանակի 3-րդ րոպեին 24-ամյա նիգերիացի հարձակվող Ֆիլիպ Էջիկեն խփեց «Ալաշկերտի» 4-րդ գոլը:
«Ալաշկերտը» 5 խաղից հետո 13 միավորով 2-րդն է, «Վանը» մրցաշարային աղյուսակում վերջինն է եւ ունի 1 միավոր:
Նշենք, որ «Ալաշկերտի» դեմ խաղում «Վանը» մասնակցեց առանց գլխավոր մարզիչի: Հանդիպման մեկնարկից ժամեր առաջ ակումբը հայտարարեց գլխավոր մարզիչ Ալեքսանդր Միխայլովի հետ երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին:
Հայաստանի առաջնութուն, 6-րդ տուր
«Ալաշկերտ» - «Վան»՝ 4:0
Դոմի Մասումու, 9, 39, 62, Ֆիլիպ Էջիկե, 90+3
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.