Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, 67-ամյա իտալացի Կառլո Անչելոտին ներկա է եղել Արքայական ակումբի մարզմանը։
«Կառլո Անչելոտին այցելել է թիմին «Ռեալ Մադրիդ Սիթիում»։ «Ռեալի» նախկին մարզիչը և Բրազիլիայի հավաքականի ներկայիս մարզիչը այցելել է Վալդեբեբաս, որտեղ մարզումից առաջ ողջունել է Մոուրինյոյին և խաղացողներին», - նշվում է իսպանական ակումբի հաղորդագրությունում։
Անչելոտիի ղեկավարությամբ «Ռեալը» դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, սուպերգավաթակիր, աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն։
2026 թվականի հունիսից Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 63-ամյա պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որը Արքայական թիմը ղեկավարել է նաեւ 2010–2013 թվականներին։ Նրա օրոք «Ռեալը» դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:20 , 3 սեպտեմբերի
16:08 , 3 սեպտեմբերի
15:01 , 3 սեպտեմբերի
14:02 , 3 սեպտեմբերի
13:11 , 3 սեպտեմբերի
12:36 , 3 սեպտեմբերի
12:09 , 3 սեպտեմբերի
11:27 , 3 սեպտեմբերի
11:02 , 3 սեպտեմբերի
10:21 , 3 սեպտեմբերի