18:35  ,  31 օգոստոսի, 2026

«Ալ Հիլալն» ու Բենզեման խզեցին պայմանագիրը

Սաուդյան «Ալ Հիլալը» եւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման խզել են պայմանագիրը, հաղորդում է ակումբի կայքը։ Նշվում է, որ որոշումը երկկողմանի է։

38-ամյա ֆուտբոլիստն այս տարվա փետրվարին էր միացել «Ալ Հիլալին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման, խփել է 10 գոլ։

Դրանից առաջ Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը 3 տարի հանդես էր գալիս սաուդյան «Ալ Իթիհադում»։

Բենզեման  2009-2023 թվականներին «Ռեալի» հետ դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, եռակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print