18:35 31 օգոստոսի, 2026Սաուդյան «Ալ Հիլալը» եւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման խզել են պայմանագիրը, հաղորդում է ակումբի կայքը։ Նշվում է, որ որոշումը երկկողմանի է։
38-ամյա ֆուտբոլիստն այս տարվա փետրվարին էր միացել «Ալ Հիլալին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման, խփել է 10 գոլ։
Դրանից առաջ Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը 3 տարի հանդես էր գալիս սաուդյան «Ալ Իթիհադում»։
Բենզեման 2009-2023 թվականներին «Ռեալի» հետ դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, եռակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.