«Ոսկե գնդակի» եռակի գավաթակիր, Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ նախկին նախագահ Միշել Պլատինին նշել է 2026թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտներին։
«Հիմա դժվար է կանխատեսել «Ոսկե գնդակի» հաղթողի Մեսիի եւ Ռոնալդուի դարաշրջանից հետո։ «Ոսկե գնդակը» դարձել է ավելի բաց, ինչը մենք տեսանք անցած տարի։
Ֆավորիտների ցուցակում ամենաարդյունավետը Կիլիան Մբապեն է։ Տեսանք, որ Ռոդրին շատ կարեւոր է Իսպանիայի հավաքականի համար, նա հրաշալի խաղաց աշխարհի առաջնությունում։ Ամենատաղանդավորը Լամին Յամալն է։ Ֆաբիան Ռուիսը նվաճել է բոլոր տիտղոսները։
Բայց ես կնախընտրեի Խվիչա Կվարացխելիային։ Նա ՊՍԺ-ի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Ես մրցանակը նրան կշնորհեի։ Բայց չեմ ասում, որ Խվիչան ֆավորիտ է։ 4-5 խաղացող արժանի է այս տարի մրցանակին»,- Պլատինիի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։
«Ոսկե գնդակի» 70-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:32 , 31 օգոստոսի
15:04 , 31 օգոստոսի
14:05 , 31 օգոստոսի
13:01 , 31 օգոստոսի
12:24 , 31 օգոստոսի
11:49 , 31 օգոստոսի
11:08 , 31 օգոստոսի 
10:43 , 31 օգոստոսի
10:02 , 31 օգոստոսի 
09:34 , 31 օգոստոսի