Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել է, որ կատալոնական ակումբն այժմ ցանկանում է ձեռք բերել միայն արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին Մադրիդի «Աթլետիկոյից»։
«Ինչ վերաբերում հարձակվողի տրանսֆերի, ապա դա կլինի կամ Ալվարեսը, կամ ոչ ոք։ Ես գիտեմ, որ ակումբը շատ լավ ձեռքբերումներ է կատարել։ Ես լիարժեք վստահություն ունեմ իմ թիմի նկատմամբ եւ պետք է գտնենք լուծումներ։ Խաղացողների մակարդակը շատ բարձր է։ Մենք մտածում ենք առաջիկա 3-5 տարիների հեռանկարով։ Ցանկանում եմ կայունություն ունենալ ակումբում»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Marca-ը։
Մադրիդի «Աթլետիկոն» չի ցանկանում ուժեղացնել անմիջական մրցակցի կազմը եւ Ալվարեսի տրանսֆերի համար պահանջում է 150 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի