09:33 27 օգոստոսի, 2026Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել է, որ կատալոնական ակումբն այժմ ցանկանում է ձեռք բերել միայն արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին Մադրիդի «Աթլետիկոյից»։
«Ինչ վերաբերում հարձակվողի տրանսֆերի, ապա դա կլինի կամ Ալվարեսը, կամ ոչ ոք։ Ես գիտեմ, որ ակումբը շատ լավ ձեռքբերումներ է կատարել։ Ես լիարժեք վստահություն ունեմ իմ թիմի նկատմամբ եւ պետք է գտնենք լուծումներ։ Խաղացողների մակարդակը շատ բարձր է։ Մենք մտածում ենք առաջիկա 3-5 տարիների հեռանկարով։ Ցանկանում եմ կայունություն ունենալ ակումբում»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Marca-ը։
Մադրիդի «Աթլետիկոն» չի ցանկանում ուժեղացնել անմիջական մրցակցի կազմը եւ Ալվարեսի տրանսֆերի համար պահանջում է 150 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.