18:07  ,  26 օգոստոսի, 2026

Միշել Այվազյան. Կփորձենք միասին պատմություն կերտել

Վաղվա խաղին թիմը շատ լավ է պատրաստված թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբաներոն: Բոլորս գիտակցում ենք, թե որքան կարեւոր է թիմի համար, ազգի համար այս հանդիպումը: Ամեն ինչ անելու ենք, որ միասին պատմություն կերտենք:

Այս մասին նախախաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Միշել Այվազյանը:

«Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում Երեւանում կընդունի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։

«Պորտուգալացի մարզիչից շատ բան եմ սովորել: Խաղային դրվագներում նրա շնորհիվ ավելի վստահ եմ սկսել անել: Գնալով ավելի եմ կատարելագործվում, կարծում եմ՝ դեռ շատ աշխատանք կա անելու եւ կատարելագործվելու:

Երկու տարի առաջ չունեի այդքան փորձ, որքան հիմա: Հիմա ավելի ֆիզիկապես եւ հոգեբանորեն եմ պատրաստ խաղադաշտ դուրս գալիս:

Գնահատում եմ եւ շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ հավատում են, սիրում են, բայց դա չի նշանակում, որ հաջորդ օրը ես կարթնանամ եւ չեմ գնա մարզումներին: Ունեմ մեծ նպատակներ, երազանքներ, որոնց հետեւից գնում եմ եւ ամեն օր անում եմ աշխատանք: Նպատակն է խաղալ ազգային հավաքականում եւ գնալ Եվրոպա»,- ասաց Միշել Այվազյանը:

«Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտատեա Կրայովա» պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին: Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

«Արարատ-Արմենիան» ապահովել է առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News