18:07 26 օգոստոսի, 2026Վաղվա խաղին թիմը շատ լավ է պատրաստված թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբաներոն: Բոլորս գիտակցում ենք, թե որքան կարեւոր է թիմի համար, ազգի համար այս հանդիպումը: Ամեն ինչ անելու ենք, որ միասին պատմություն կերտենք:
Այս մասին նախախաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Միշել Այվազյանը:
«Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում Երեւանում կընդունի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։
«Պորտուգալացի մարզիչից շատ բան եմ սովորել: Խաղային դրվագներում նրա շնորհիվ ավելի վստահ եմ սկսել անել: Գնալով ավելի եմ կատարելագործվում, կարծում եմ՝ դեռ շատ աշխատանք կա անելու եւ կատարելագործվելու:
Երկու տարի առաջ չունեի այդքան փորձ, որքան հիմա: Հիմա ավելի ֆիզիկապես եւ հոգեբանորեն եմ պատրաստ խաղադաշտ դուրս գալիս:
Գնահատում եմ եւ շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ հավատում են, սիրում են, բայց դա չի նշանակում, որ հաջորդ օրը ես կարթնանամ եւ չեմ գնա մարզումներին: Ունեմ մեծ նպատակներ, երազանքներ, որոնց հետեւից գնում եմ եւ ամեն օր անում եմ աշխատանք: Նպատակն է խաղալ ազգային հավաքականում եւ գնալ Եվրոպա»,- ասաց Միշել Այվազյանը:
«Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտատեա Կրայովա» պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին: Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:
«Արարատ-Արմենիան» ապահովել է առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.