00:52  ,  14 օգոստոսի, 2026

ԵԼ․ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը որակավորման փլեյ-օֆֆում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում կլինի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովան», որը երրորդ փուլում պայքարից դուրս է թողել Ֆինլանդիայի «ԿուՊՍ»-ին (1:1, 2:1)։

Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը տեղի կունենա Ռումինիայում օգոստոսի 20-ին, պատասխան խաղը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում օգոստոսի 27-ին։

«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում չէր կարողացել հաղթահարել Սլովենիայի «Ցելիեի» արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում