00:52 14 օգոստոսի, 2026Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում կլինի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովան», որը երրորդ փուլում պայքարից դուրս է թողել Ֆինլանդիայի «ԿուՊՍ»-ին (1:1, 2:1)։
Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը տեղի կունենա Ռումինիայում օգոստոսի 20-ին, պատասխան խաղը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում օգոստոսի 27-ին։
«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում չէր կարողացել հաղթահարել Սլովենիայի «Ցելիեի» արգելքը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.