«Լոս Անջելես Քլիփերսը» հայտարարել է կենտրոնական խաղացող Ջամարիոն Շարփի եւ ճապոնացի խաղարկող Յուկի Կավամուրայի հետ պայմանագրեր կնքելու մասին։
226 սմ հասակ ունեցող Շարփը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ամենաբարձրահասակ բասկետբոլիստն է։ Նախկինում նա հանդես է եկել «Դալաս Մավերիքսում»։
168 սմ հասակ ունեցող Կավամուրան լիգայի գործող ամենացածրահասակ խաղացողն է։ Նախորդ մրցաշրջանում նա հանդես է եկել «Չիկագո Բուլզում»։
NBA-ի պատմության ամենաբարձրահասակ բասկետբոլիստները եղել են ռումինացի Գեորգե Մուրեշանը եւ սուդանցի Մանուտե Բոլը, որոնք լիգայում հանդես են եկել 1990-ականներին։ Երկու բասկետբոլիստների հասակը եղել է 231 սմ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:07 , 27 հոկտեմբերի
16:39 , 27 հոկտեմբերի 
16:04 , 27 հոկտեմբերի
15:22 , 27 հոկտեմբերի 
15:08 , 27 հոկտեմբերի
14:10 , 27 հոկտեմբերի
13:03 , 27 հոկտեմբերի
12:22 , 27 հոկտեմբերի
12:07 , 27 հոկտեմբերի 
11:27 , 27 հոկտեմբերի