13:05  ,  10 օգոստոսի, 2026

UEFA Regions' Cup. «Կիլիկիայի» մրցակիցները

Հայտնի են դարձել ֆուտբոլի Հայաստանի Սիրողական Ա լիգայի չեմպիոն «Կիլիկիայի» մրցակիցները UEFA Regions' Cup-ի որակավորման միջանկյալ փուլում։

Հայկական թիմն ընդգրկվել է առաջին խմբում, որտեղ կհանդիպի Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զենիցա-Դոբոյին», Ուելսի հարավային տարածաշրջանի թիմին և հյուսիսմակեդոնական «Բիտոլային», հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ 

Սեպտեմբերի 2

«Զենիցա-Դոբոյ» - «Կիլիկիա»

Սեպտեմբերի 5

Հարավային Ուելսի տարածաշրջանային թիմ - «Կիլիկիա»

Սեպտեմբրի 8

«Կիլիկիա» - «Բիտոլա»

Հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 2-ից 8-ը՝ Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում՝ մինի-մրցաշարի ձևաչափով։ Միջանկյալ փուլի 8 խմբի հաղթողները կստանան եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Հիշեցնենք, որ «Կիլիկիան» մասնակցել էր Երևանում կայացած UEFA Regions' Cup-ի որակավորման նախնական փուլին, որը  հաղթել էր 100 տոկոսանոց արդյունքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news