Պատկերացում չունեք, թե ինչպիսի թիմի դեմ էինք խաղում, ինչպիսի բարձր մակարդակի թիմ է «Սյոնը» եւ ինչ առաջնությունից է եկել: Ես իմ ֆուտբոլիստների անցկացրած խաղից գոհ եմ: Քամին դժվարացրեց մեր խաղը:
Այսպես «Սյոնի» հետ առաջին հանդիպումը մեկնաբանես «Նոայի» գլխավոր մարզիչ, խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը:
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ընդունեց շվեյցարական «Սյոնին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2։
«Ունեցանք շատ հաճելի եվրոպական երեկո: Քամին դժվարացրեց մեր խաղը, սխալներ թույլ տվեցինք:
Որոշ սխալներ քամու պատճառով էին, շատ ուժեղ էր: Չէինք հասկանում՝ որ ուղղությամբ կփչեր:
Շատ լավ մեկնարկ տվեցինք խաղին: Սկսեցինք առաջնորդել խաղը, նույնիսկ 1:1 հաշվից հետո էինք առաջնորդում, երբ հաշիվը դարձրինք 2:1: Մրցակցի կարմիր քարտից հետո մեր որոշումները ամենալավը չէին գրոհի հարձակման վերջնամանում:
Երբ բաց թողեցինք 2-րդ գոլը եւ ստացանք կարմիր քարտ, կարող է թվալ, թե միամիտ էինք, բայց այդպես չէ: Ընդգծում եմ, որ «Սյոնն» ունի շատ լավ որակներով օժտված ֆուտբոլիստներ ամեն գծում: Ամեն ինչը եւ արդյունքը կախված է լինում ամբողջ թիմից:
Այսպիսի խաղերի ժամանակ, այսպիսի մրցակիցների դեմ պայքարում նույնիսկ մեկ վայրկյան ուշադրություն շեղումը վտանգավոր է, որովհետեւ հետո դրա համար պատժվում ես: Պատասխան խաղում կփորձենք ցուցաբերել ամենալավ խաղը:
Այսօր մենք շատ լավ խաղ ենք անցկացրել: Առաջին 20-25 րոպեներն են ապացուցում դա, որի ընթացքում երկու գոլ խփեցինք: Կարողացանք շատ վտանգավոր պահեր ստեղծել: Փոքր սխալների համար պատժվեցինք: Ունենք այն, ինչ ունենք: Այս մակարդակում փոքր սխալների համար շատ արագ պատժվում ես:
Կարծում եմ՝ չգնահատեցինք գնդակը: Սա միակ բանն է, որի համար կարող եմ զղջալ: Երբ ունեինք 1 ֆուտբոլիստի առավելություն, սկսեցինք խաղալ ավելի դանդաղ, բայց հակառակը պետք է լիներ: Կարծում եմ, որ պետք է ավելի արագ խաղայինք գնդակի հետ, տեմպով խաղ ցուցադրեինք:
Իմ ֆուտբոլիստներին ասացի, որ կարմիր քարտից հետո դանդաղացանք: Պետք է արագանայինք մենապայքարային դրվագներում:
Խաղի ընթացքում բավականին կայուն էինք: Պատկերացում չունեք, թե ինչ թիմի դեմ էինք խաղում, ինչպիսի բարձր մակարդակի թիմ է «Սյոնը»: Ես իմ ֆուտբոլիստների անցկացրած խաղից գոհ եմ:
Սա ոչ ոքի խաղ էր՝ 2:2: Սա պարտություն չէր:
Ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա, ես եմ կայացնում բոլոր որոշումները, մեկնարկային կազմ ընտրել, փոփոխություններ կատարելը: Երբ լավ արդյունք ենք ունենում, դափնիները գնում են ֆուտբոլիստներին, երբ պարտվում ենք, մարզիչն է պատասխանատու»,- ասաց Սանդրո Պերկովիչը:
Պատասխան հանդիպումը Շվեյցարիայում տեղի կունենա օգոստոսի 13-ին։
«Նոան» «Սյոնի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ որակավորման փլեյ-օֆֆում կմրցի հոլանդական «Այաքսի» եւ իռլանդական «Շելբուրնի» դիմակայության հաղթողի հետ։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի 
18:13 , 29 սեպտեմբերի 
17:26 , 29 սեպտեմբերի
16:56 , 29 սեպտեմբերի