Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվեց Մոլդովայի «Զիմբրուին»։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ պարտությունից խուսափելով վերջին րոպեներին (1:1)։
43-րդ րոպեին աչքի ընկավ «Զիմբրուի» 20-ամյա մոլդովացի հարձակվող Շտեֆան Բիտկան:
Փոխարինման դուրս եկած ռումինացի կիսապաշտպան Վալենտին Կոստակեն 88-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց «Զիմբրուի» դարպասը եւ հավասարեցրեց հաշիվը: Կոստակեին փոխանցում կատարեց 24-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանը:
Վալենտին Կոստակեն փոխարինման էր դուրս եկել 64-րդ րոպեին, Գոռ Մանվելյանը՝ 83-րդ րոպեին:
Որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին Երեւանում:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում
«Զիմբրու» - «Նոա»՝ 1:1
Շտեֆան Բիտկա, 43 – Վալենտին Կոստակե, 88
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի