Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» վերջին րոպեներին խուսափեց պարտությունից

22:56   23 հուլիսի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվեց Մոլդովայի «Զիմբրուին»։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ պարտությունից խուսափելով վերջին րոպեներին (1:1)։

43-րդ րոպեին աչքի ընկավ «Զիմբրուի» 20-ամյա մոլդովացի հարձակվող Շտեֆան Բիտկան:

Փոխարինման դուրս եկած ռումինացի կիսապաշտպան Վալենտին Կոստակեն 88-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց «Զիմբրուի» դարպասը եւ հավասարեցրեց հաշիվը: Կոստակեին փոխանցում կատարեց 24-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանը:

Վալենտին Կոստակեն փոխարինման էր դուրս եկել 64-րդ րոպեին, Գոռ Մանվելյանը՝ 83-րդ րոպեին:

Որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին Երեւանում:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Զիմբրու» - «Նոա»՝ 1:1

Շտեֆան Բիտկա, 43 – Վալենտին Կոստակե, 88



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.