Հրաձգության Հայաստանի թիմը ոսկե մեդալ նվաճեց Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող շարժվող թիրախ մրցաձեւի աշխարհի առաջնությունում:
Հայաստանի թիմը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձեւի տղամարդկանց թիմային պայքարում:
Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Հայկ Մինասյանը վաստակեցին 1719 միավոր՝ ապահովելով Հայաստանի հավաքականի երրորդ ոսկին աշխարհի առաջնությունում։
Հուլիսի 21-ին աշխարհի չեմպիոն էր հռչակվել նաեւ հրաձիգ Հայկ Մինասյանը: Հայաստանի ներկայացուցիչը շարժվող թիրախ խառը վազք մրցաձեւի տղամարդկանց անհատական պայքարում վաստակել էր 384 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:35 , 10 հոկտեմբերի
00:16 , 10 հոկտեմբերի
22:07 , 9 հոկտեմբերի 
19:29 , 9 հոկտեմբերի
18:34 , 9 հոկտեմբերի
17:54 , 9 հոկտեմբերի
17:21 , 9 հոկտեմբերի
16:54 , 9 հոկտեմբերի
16:07 , 9 հոկտեմբերի
15:55 , 9 հոկտեմբերի