23:10 22 հուլիսի, 2026Հրաձգության Հայաստանի թիմը ոսկե մեդալ նվաճեց Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող շարժվող թիրախ մրցաձեւի աշխարհի առաջնությունում:
Հայաստանի թիմը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձեւի տղամարդկանց թիմային պայքարում:
Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Հայկ Մինասյանը վաստակեցին 1719 միավոր՝ ապահովելով Հայաստանի հավաքականի երրորդ ոսկին աշխարհի առաջնությունում։
Հուլիսի 21-ին աշխարհի չեմպիոն էր հռչակվել նաեւ հրաձիգ Հայկ Մինասյանը: Հայաստանի ներկայացուցիչը շարժվող թիրախ խառը վազք մրցաձեւի տղամարդկանց անհատական պայքարում վաստակել էր 384 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.