22:52  ,  9 հուլիսի, 2026

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկի» հաղթանակը Մալթայում՝ 3:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Կոնֆերեցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկը» Մալթայում հյուրընկալվեց «Մարսաշլոկին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

41-րդ րոպեին 11-մետրանոցից հանդիպման հաշիվը բացեց 28-ամյա գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն (տեսանյութ)։

51-րդ րոպեին Յանսանեի փոխանցումից հետո աչքի ընկավ 36-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը։

65-րդ րոպեին «Փյունիկի» երրորդ գոլը խփեց 31-ամյա ռուսաստանցի պաշտպան Միխայիլ Կովալենկոն։

Պատասխան հանդիպումը Հայաստանում տեղի կունենա հուլիսի 16-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news