17:32  ,  7 հուլիսի, 2026

Վարազդատ Հարոյանը միացավ «Արարատին»

Երևանի «Արարատին» է միացել Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Վարազդատ Հարոյանը։

33-ամյա ֆուտբոլիսը կարիերայի ընթացքում հանդես է եկել Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Չինաստանի և Հունգարիայի ակումբներում՝ կուտակելով մեծ միջազգային փորձ, գրում է «Արարատի» մամուլի ծառայությունը։ 2021 թվականին նա ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Հարոյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ՝ երկար տարիներ լինելով թիմի առաջատարներից մեկն ու ավագը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news