16:43  ,  7 հուլիսի, 2026

18-ամյա Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց «Սանդերլենդի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց անգլիական «Սանդերլենդի» հետ, հաղորդում է ակումբի կայքը։

Անցած մրցաշրջանում Գերագուսյանը հանդես էր գալիս «Սանդերլենդի» մինչեւ 18 տարեկաններում թիմում՝ խփելով 13 գոլ։

Transfermarkt-ը բրիտանահայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news