15:32  ,  3 հուլիսի, 2026

«Փյունիկի» նորեկը Նիդերլանդներից

«Փյունիկին» է միացել նիդեռլանդացի աջ եզրային հարձակվող Իման Գրիֆիթը, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը։

24-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում խաղացել է նիդեռլանդական «ԱԶ Ալկմարի» երիտասարդական թիմում և «Ֆորտունա Սիտարդում»։ 2023/24 թթ․ մրցաշրջանում Գրիֆիթը «Ֆորտունա Սիտարդի» կազմում Նիդեռլանդների Բարձրագույն դիվիզիոնում մասնակցել է 12 խաղի ու կատարել մեկ գոլային փոխանցում։

Իման Գրիֆիթի նախորդ թիմը Նիդեռլանդների Առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ Կերկրադե քաղաքի «Ռոդան» էր, որտեղ հանդես է եկել 2024 թվականի հուլիսից։ Վերջինիս կազմում ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 35 խաղ՝ դառնալով 6 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news