14:04  ,  3 հուլիսի, 2026

«Ալաշկերտը» հաղթել է սերբական «Լոզնիցային»

Սերբիայում մարզական հավաք անցկացնող «Ալաշկերտը» ընկերական խաղում մրցել է սերբական «Լոզնիցայի» հետ։

Երեւանյան թիմը հաղթել է 2:0 հաշվով։ Աչքի  է ընկել Էջիկեն։ Գրանցվել է նաեւ մեկ ինքնագոլ։

«Ալաշկերտը» պատրաստվում է Ղազախստանի «Էլիմայ Սեմեյի» հետ դիմակայությանը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։

Առաջին հանդիպումը տեղի կունենան հուլիսի 9-ին Երեւանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news