Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Շվեյցարիայի հավաքականն ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում մրցեց Բոսնիա-Հերցեգովինայի թիմի հետ եւ առավելության հասավ 4:1 հաշվով։
74-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց գերմանական «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Յոհան Մանզամբին (տեսանյութ)։
80-րդ րոպեին հեռացվեց Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ իտալական «Սասուոլոյի» պաշտպան Թարիկ Մուհարեմովիչը։
84-րդ րոպեին իսպանական «Սեւիլիայի» կիսապաշտպան Ռուբեն Վարգասը կրկնապատկեց շվեյցարացիների առավելությունը (տեսանյութ)։
90-րդ րոպեին Մանզամբին ձեւակերպեց դուբլ (տեսանյութ)։
Ավելացված երրորդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց չեխական «Լիբերեցի» կիսապաշտպան Էրմին Մահմիչը (տեսանյութ)։
Ավելացված 6-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Շվեյցարիայի հավաքականի եւ անգլիական «Սանդերլենդի» կիսապաշտպան Գրանիտ Ջական (տեսանյութ):
Շվեյցարիան 4 միավորով B խմբի առաջատարն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի