Կաբո Վերդեի հավաքականի եւ թուրքական «Տրաբզոնսպորի» պաշտպան Սիդնի Կաբրալը երկրպագուների քվեարկության արդյունքներով ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն գոլի հեղինակ: Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Մրցանակին հավակնել են նաեւ Էլդոր Շոմուրոդովը (Ուզբեկստան), Վիլսոն Իզիդորը (Հայիթի), Կիլիան Մբապեն (Ֆրանսիա), Լիոնել Մեսին (Արգենտինա), Ջուդ Բելինգեմը (Անգլիա) եւ Ֆերան Տորեսը (Իսպանիա)։
ԱԱ-2026-ում 1/16 եզրափակիչի Կաբո Վերդե – Արգենտինա դիմակայությունն ավարտվել էր հարավամերիկացիների հաղթանակով լրացուցիչ ժամանակում (3:2): Կաբրալը 103-րդ րոպեին դարձել էր տպավորիչ գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:36 , 4 նոյեմբերի
09:07 , 4 նոյեմբերի
01:54 , 4 նոյեմբերի
23:43 , 3 նոյեմբերի
22:46 , 3 նոյեմբերի
22:12 , 3 նոյեմբերի
21:43 , 3 նոյեմբերի
21:12 , 3 նոյեմբերի
20:55 , 3 նոյեմբերի
20:01 , 3 նոյեմբերի