ԱԱ-2026. Շվեյցարիան հաղթեց Բոսնիա-Հերցեգովինային (տեսանյութ)

00:58   19 հունիսի, 2026

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Շվեյցարիայի հավաքականն ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում մրցեց Բոսնիա-Հերցեգովինայի թիմի հետ եւ առավելության հասավ 4:1 հաշվով։

74-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց գերմանական «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Յոհան Մանզամբին (տեսանյութ

80-րդ րոպեին հեռացվեց Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ իտալական «Սասուոլոյի» պաշտպան Թարիկ Մուհարեմովիչը։

84-րդ րոպեին իսպանական «Սեւիլիայի» կիսապաշտպան Ռուբեն Վարգասը կրկնապատկեց շվեյցարացիների առավելությունը (տեսանյութ

90-րդ րոպեին Մանզամբին ձեւակերպեց դուբլ (տեսանյութ

Ավելացված երրորդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց չեխական «Լիբերեցի» կիսապաշտպան Էրմին Մահմիչը (տեսանյութ

Ավելացված 6-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Շվեյցարիայի հավաքականի եւ անգլիական «Սանդերլենդի» կիսապաշտպան Գրանիտ Ջական (տեսանյութ):

Շվեյցարիան 4 միավորով B խմբի առաջատարն է։

Switzerland - Bosnia & Herzegovina Live Score

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.