23:58  ,  23 մայիսի, 2026

«Բավարիան» նվաճեց Գերմանիայի գավաթը Քեյնի հեթ-տրիկի շնորհիվ (տեսանյութ)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» նվաճեց նաեւ երկրի գավաթը։

Բեռլինի Օլիմպիական ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 3:0 հաշվով հաղթեց անցած տարվա գավաթակիր «Շտուտգարտին» (տեսանյութ)։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը, որն աչքի ընկավ 55-րդ, 80-րդ եւ ավելացված երկրորդ րոպեին։ Երրորդ գոլը նա խփեց 11-մետրանոցից։

«Բավարիան» 21-րդ անգամ նվաճեց երկրի գավաթը՝ 2020 թվականից հետո առաջին անգամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News