20:31  ,  21 մայիսի, 2026

Եվրոպայի լիգա․ Մրցաշրջանի լավագույն խաղացողը

Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվել անգլիական «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Մորգան Ռոջերսը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ռոջերսը Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Ստամբուլում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Աստոն Վիլան» 3:0 հաշվով հաղթել էր գերմանական «Ֆրայբուրգին», Ռոջերսը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Ռոջերսի պայմանագիրը «Աստոն Վիլայի» հետ նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիս։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news