20:31 21 մայիսի, 2026Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվել անգլիական «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Մորգան Ռոջերսը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ռոջերսը Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Ստամբուլում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Աստոն Վիլան» 3:0 հաշվով հաղթել էր գերմանական «Ֆրայբուրգին», Ռոջերսը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։
Ռոջերսի պայմանագիրը «Աստոն Վիլայի» հետ նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիս։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.