00:57  ,  16 մայիսի, 2026

«Աստոն Վիլան» պարտության մատնեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում «Աստոն Վիլան» ընդունեց անցած մրցաշրջանի չեմպիոն «Լիվերպուլին» եւ առավելության հասավ 4:2 հաշվով։

42-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Աստոն Վիլայի» անգլիացի կիսապաշտպան Մորգան Ռոջերսը։

52-րդ րոպեին պատասխան գոլը խփեց հյուրերի հոլանդացի պաշտպան Վիրջին վան Դեյքը։

57-րդ րոպեին «Աստոն Վիլային» առաջ մղեց անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսը, որը 73-րդ րոպեին նաեւ դուբլ ձեւակերպեց։

89-րդ րոպեին դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց շոտլանդացի կիսապաշտպան Ջոն Մաքգինը։

Ավելացված երկրորդ րոպեին իր երկրորդ գոլը խփեց Վիրջիլ վան Դեյքը։

«Աստոն Վիլան» 62 միավորով բարձրացավ չորրորդ տեղ՝ ապահովելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր, «Լիվերպուլը» նահանջեց 5-րդ տեղ՝ 59 միավոր։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 4:2 (տեսանյութ)

Մորգան Ռոջերս, 42, Օլի Ուոթքինս, 57, 73, Ջոն Մաքգին, 89 - Վիրջիլ վան Դեյք, 52, 90+2

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news