00:57 16 մայիսի, 2026Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում «Աստոն Վիլան» ընդունեց անցած մրցաշրջանի չեմպիոն «Լիվերպուլին» եւ առավելության հասավ 4:2 հաշվով։
42-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Աստոն Վիլայի» անգլիացի կիսապաշտպան Մորգան Ռոջերսը։
52-րդ րոպեին պատասխան գոլը խփեց հյուրերի հոլանդացի պաշտպան Վիրջին վան Դեյքը։
57-րդ րոպեին «Աստոն Վիլային» առաջ մղեց անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսը, որը 73-րդ րոպեին նաեւ դուբլ ձեւակերպեց։
89-րդ րոպեին դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց շոտլանդացի կիսապաշտպան Ջոն Մաքգինը։
Ավելացված երկրորդ րոպեին իր երկրորդ գոլը խփեց Վիրջիլ վան Դեյքը։
«Աստոն Վիլան» 62 միավորով բարձրացավ չորրորդ տեղ՝ ապահովելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր, «Լիվերպուլը» նահանջեց 5-րդ տեղ՝ 59 միավոր։
Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր
«Աստոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 4:2 (տեսանյութ)
Մորգան Ռոջերս, 42, Օլի Ուոթքինս, 57, 73, Ջոն Մաքգին, 89 - Վիրջիլ վան Դեյք, 52, 90+2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.