10:44  ,  5 մայիսի, 2026

Գվարդիոլա․ Չեմպիոնական մրցավազքի վերջնարդյունքն արդեն մեզնից կախված չէ

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազը 35-րդ տուրում «Էվերտոնի» հետ ոչ ոքի (3:3) խաղալուց հետո։

«Իսկապես լավ խաղ էր։ Առաջին խաղակեսում մենք հրաշալի էինք խաղում։ Երկրորդ խաղակեսում մրցակիցը մեծացրեց ճնշումը, եւ մենք արդեն այդքան էլ ագրեսիվ չէինք եւ գոլ բաց թողեցինք։ Նրանք ցուցադրեցին իսկական անգլիական ֆուտբոլ, շատ ագրեսիվ մենապայքարում։

Չեմպիոնական մրցավազքի վերջնարդյունքն արդեն մեզնից կախված չէ։ Առաջ ամեն ինչ մեր ձեռքում էր, հիմա արդեն ոչ։ Դեռ հանդիպումներ ունենք։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Առաջնության առաջնության ավարտից 3 տուր առաջ «Մանչեսթեր Սիթին» 71 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» հետ է 5 միավոր, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print