10:44 5 մայիսի, 2026«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազը 35-րդ տուրում «Էվերտոնի» հետ ոչ ոքի (3:3) խաղալուց հետո։
«Իսկապես լավ խաղ էր։ Առաջին խաղակեսում մենք հրաշալի էինք խաղում։ Երկրորդ խաղակեսում մրցակիցը մեծացրեց ճնշումը, եւ մենք արդեն այդքան էլ ագրեսիվ չէինք եւ գոլ բաց թողեցինք։ Նրանք ցուցադրեցին իսկական անգլիական ֆուտբոլ, շատ ագրեսիվ մենապայքարում։
Չեմպիոնական մրցավազքի վերջնարդյունքն արդեն մեզնից կախված չէ։ Առաջ ամեն ինչ մեր ձեռքում էր, հիմա արդեն ոչ։ Դեռ հանդիպումներ ունենք։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Առաջնության առաջնության ավարտից 3 տուր առաջ «Մանչեսթեր Սիթին» 71 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» հետ է 5 միավոր, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.