20:26  ,  25 ապրիլի, 2026

«Բարսելոնայի» հաղթանակը՝ 2:0 (տեսանյութ)

 Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Խետաֆեին»։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

45-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 22-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ 74-րդ րոպեին կատալոնական թիմի առավելությունը կրկնապատկեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռաշֆորդը։

«Բարսելոնան» 85 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։  «Խետաֆեն» 6-րդն է՝ 44 միավոր։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում