17:40  ,  25 ապրիլի, 2026

Աշխարհի գավաթ․ Դավիթ Չալոյանը հաղթեց թուրք մրցակցին եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Բրազիլիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային (90+) Դավիթ Չալոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Ապրիլի 24-ին Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակիչում հաղթել է թուրք մրցակցին եւ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։  

Երկրորդ ռաունդում Դավիթ Չալոյանի հարվածաշարից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք է ստացել։ Մրցավարները, գնահատելով մինչև այդ մարզիկների վաստակած միավորները` հաղթանակը շնորհել են Չալոյանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print