18:29  ,  28 օգոստոսի, 2026

Էրլինգ Հոլանդը՝ Հարալդ 5-րդի հիշատակին. Շնորհակալություն Ձեզ ամեն ինչի համար

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը սոցիալական ցանցերում արած գրառումով արձագանքել է Նորվեգիայի թագավոր Հարալդ 5-րդի մահվանը։

«Հանգչիր խաղաղությամբ, Հարալդ թագավոր։ Շնորհակալություն Ձեզ ամեն ինչի համար, որ արել եք Նորվեգիայի համար։ Ինձ համար պատիվ էր անձամբ հանդիպել Ձեզ հետ»,- գրել է Էրլինգ Հոլանդը։

Հարալդ 5-րդը մահացել է օգոստոսի 28-ին 89 տարեկանում։ Նա թագադրվել էր 1991 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print