15:07  ,  28 օգոստոսի, 2026

Սպերցյան․ Շարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել

Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գրառում է կատարել իր տելեգրամյան ալիքում.

«Ընկերներ, բարև բոլորին։ Այս պահին հանդիպումների ժամանակացույցը շատ խիտ է. մարզումները լիարժեք ընթացքի մեջ են, իսկ մրցաշրջանն արդեն թափ է հավաքում։

Առջևում շատ խաղեր և աշխատանք կա։ Մենք շարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել», - գրել է հայ ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Սպերցյանը «Ալ Ահլիի» կազմում մասնակցել է 4 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում