17:40 25 ապրիլի, 2026Բրազիլիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային (90+) Դավիթ Չալոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Ապրիլի 24-ին Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակիչում հաղթել է թուրք մրցակցին եւ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։
Երկրորդ ռաունդում Դավիթ Չալոյանի հարվածաշարից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք է ստացել։ Մրցավարները, գնահատելով մինչև այդ մարզիկների վաստակած միավորները` հաղթանակը շնորհել են Չալոյանին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.