13:32  ,  20 դեկտեմբերի, 2012

Marca. Մխիթարյանը, Վիլիանն ու Ֆերնանդինյոն՝ «Շախտյորի» առանցքային ֆուտբոլիստներն են

Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից առաջ իսպանական Marca-ն բնութագրել է բոլոր թիմերին, որոնք դուրս են եկել 1/8 եզրափակիչ: Անդրադառնալով Ուկրաինայի չեմպիոն «Շախտյորին»՝ պարբերականը նշել է.

«2004 թվականին թիմը գլխավորեց ռումինացի մարզիչ Միրչա Լուչեսկուն: Նրա հետ Դոնեցկի թիմը նվաճել է Ուկրաինայի նախորդ ութ առաջնություններից վեցի չեմպիոնական տիտղոսը, մեկ անգամ էլ հասել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: «Շախտյորն» այժմ ներկայացում է: Ակումբի ֆենոմենը մնում է հարձակման գիծը: Հենրիխ Մխիթարյանը, Վիլիանն ու Ֆերնանդինյոն թիմի առանցքային խաղացողներն են: Երեքն էլ հրաշալի են համագործակցում իրար հետ եւ լրացնում են միմյանց խաղադաշտում: Թիմի միակ մինուսը պաշտպանությունն է: Իսկ ամենաթույլ կետը դարպասապահ Պյատովն է: Չեմպիոնների լիգայում հաջողության դեպքում «Շախտյորը» չի կարողանա ամռանը թիմում պահել հարձակման եւ կիսապաշտպանության առաջատարներներին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով