Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից առաջ իսպանական Marca-ն բնութագրել է բոլոր թիմերին, որոնք դուրս են եկել 1/8 եզրափակիչ: Անդրադառնալով Ուկրաինայի չեմպիոն «Շախտյորին»՝ պարբերականը նշել է.
«2004 թվականին թիմը գլխավորեց ռումինացի մարզիչ Միրչա Լուչեսկուն: Նրա հետ Դոնեցկի թիմը նվաճել է Ուկրաինայի նախորդ ութ առաջնություններից վեցի չեմպիոնական տիտղոսը, մեկ անգամ էլ հասել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: «Շախտյորն» այժմ ներկայացում է: Ակումբի ֆենոմենը մնում է հարձակման գիծը: Հենրիխ Մխիթարյանը, Վիլիանն ու Ֆերնանդինյոն թիմի առանցքային խաղացողներն են: Երեքն էլ հրաշալի են համագործակցում իրար հետ եւ լրացնում են միմյանց խաղադաշտում: Թիմի միակ մինուսը պաշտպանությունն է: Իսկ ամենաթույլ կետը դարպասապահ Պյատովն է: Չեմպիոնների լիգայում հաջողության դեպքում «Շախտյորը» չի կարողանա ամռանը թիմում պահել հարձակման եւ կիսապաշտպանության առաջատարներներին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի