00:45  ,  23 ապրիլի, 2026

Գերմանիայի գավաթ․ «Բավարիան» հաղթեց «Բայերին» եւ եզրափակիչում է (տեսանյութ)

Գերմանիայի նորընծա չեմպիոն «Բավարիան» դուրս եկավ երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Մյունխենյան թիմը Լեւերկուզենում 2:0 հաշվով հաղթեց «Բայերին»։

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից 22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Ավելացված երրորդ րոպեին աչքի ընկավ կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրն ապրիլի 23-ին կվիճարկեն «Շտուտգարտն» ու «Ֆրայբուրգը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news