21:48  ,  20 ապրիլի, 2026

Միհրան Հարությունյան․ Հպարտ կլինեմ դարձյալ ներկայացնել մեր երկիրը (տեսանյութ)

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Միհրան Հարությունյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է հաղթանակը MMA-ի Ռուսաստանի եւ Տաջիկստանի չեմպիոն Մագոմեդռասուլ Հասանովին առաջին անգամ անցկացված Armat Fight Show մրցաշարում։

Երեւանի «Տաշիր Արենայում» անցկացված մենամարտում Միհրան Հարությունյանն առավելության էր հասել երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով։

Նա առաջին անգամ հայրենիքում մասնակցեց խառը մենամարտերի մրցաշարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news