Խառը մենամարտերի ռուսաստանցի մարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոյի եղբայրը՝ Ալեքսանդրը, ալկոհոլի ազդեցության տակ ոչ պատշաճ վարք է դրսեւորել ինքնաթիռի աշխատակցուհիների նկատմամբ եւ կոտրել է օդանավակայանի աշխատակցի քիթը, հայտնում է «Газета.ru»-ն:
Այս միջադեպից հետո խառը մենամարտերի М1 Global ընկերության նախագահ Վադիմ Ֆինկելշտեյնը հայտարարել է Ալեքսանդր Եմելյանենկոյի հետ պայմանագիրը խզելու մասին: Միջադեպը տեղի է ունեցել նախորդ շաբաթ Բարնաուլում: Ռուս մարտիկին հրավիրել էին խառը մենամարտերի մրցաշարին ներկա գտնվելու համար: Մրցաշարին եւս Ալեքսանդրը ներկայացել է ոչ սթափ վիճակում, ինչից հետո ծեծկռտուք է սարքել ռեստորունում, որտեղ պսակադրության արարողություն էր անցկացվում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:02 , 10 սեպտեմբերի
10:30 , 10 սեպտեմբերի
10:09 , 10 սեպտեմբերի 
09:54 , 10 սեպտեմբերի
09:07 , 10 սեպտեմբերի
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի