16:30  ,  13 մարտի, 2026

Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Անտուան Սեմենյան ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող փետրվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է Անգլիայի առաջնության մամուլի ծառայությունը։

Անցած ամիս 26-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի 5 խաղում խփել է 3 գոլ։

Քվեարկությունում Սեմենյոն հետ է թողել Նիկո Օ'Ռայլիին («Մանչեսթեր Սիթի»), Վիկտոր Դյոկերեշին («Արսենալ»), Դանգո Ուատարային («Բրենթֆորդ»), Բենյամին Շեշկոյին («Մանչեսրթեր Յունայթեդ») եւ Վիրջիլ վան Դեյքին («Լիվերպուլ»)։

Ամսվա լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

Նա քվեարկությունում առաջ է անցել Քիթ Էնդրյուսից  («Բրենթֆորդ»), Մայքլ Քերիկից («Մանչեսթեր Յունայթեդ») եւ Առնե Սլոտից («Լիվերպուլ»)։

Գվարդիոլան 12-րդ անգամ է արժանանում Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչի մրցանակին եւ հետ է թողել շոտլանդացի Դեւիդ Մոյեսին (11)։ Ռեկորդակիրը շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնն է (27)։ Երկրորդ տեղում է ֆրանսիացի Արսեն Վենգերը (15)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news