16:30 13 մարտի, 2026«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Անտուան Սեմենյան ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող փետրվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է Անգլիայի առաջնության մամուլի ծառայությունը։
Անցած ամիս 26-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի 5 խաղում խփել է 3 գոլ։
Քվեարկությունում Սեմենյոն հետ է թողել Նիկո Օ'Ռայլիին («Մանչեսթեր Սիթի»), Վիկտոր Դյոկերեշին («Արսենալ»), Դանգո Ուատարային («Բրենթֆորդ»), Բենյամին Շեշկոյին («Մանչեսրթեր Յունայթեդ») եւ Վիրջիլ վան Դեյքին («Լիվերպուլ»)։
Ամսվա լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
Նա քվեարկությունում առաջ է անցել Քիթ Էնդրյուսից («Բրենթֆորդ»), Մայքլ Քերիկից («Մանչեսթեր Յունայթեդ») եւ Առնե Սլոտից («Լիվերպուլ»)։
Գվարդիոլան 12-րդ անգամ է արժանանում Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչի մրցանակին եւ հետ է թողել շոտլանդացի Դեւիդ Մոյեսին (11)։ Ռեկորդակիրը շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնն է (27)։ Երկրորդ տեղում է ֆրանսիացի Արսեն Վենգերը (15)։
Wins against Liverpool, Fulham, Newcastle and Leeds for @ManCity in February
— Premier League (@premierleague) March 13, 2026
Pep Guardiola wins his 12th @BarclaysFooty Manager of the Month award pic.twitter.com/plO7otHMCb
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.