Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդը» տանը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։
Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Նյուքասլ Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսին։
Ավելացված 6-րդ րոպեին «Նյուքասլ Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Էնթոնի Գորդոնը 11-մետրանոցից բացեց հանդիպման հաշիվը։
Մինչեւ ընդմիջում պատասխան գոլը խփեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։
Դաշտի տերերի հաղթական գոլը 90-րդ րոպեին խփեց դանիացի հարձակվող Ուիլյամ Օսուլան։
«Մանչեսթեր Յունայթեդը» 51 միավորով երրորդն է, «Նյուքասլ Յունայթեդը» 12-րդ տեղում է՝ 39 միավոր։
Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր
«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1 (տեսանյութ)
Էնթոնի Գորդոն, 45+6, 11մ, Ուիլյամ Օսուլա, 90 - Կազեմիրո, 45+9
Հեռացում՝ Ջեյքոբ Ռեմսի («Նյուքասլ Յունայթեդ»), 45+1, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի