02:18 5 մարտի, 2026Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդը» տանը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։
Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Նյուքասլ Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսին։
Ավելացված 6-րդ րոպեին «Նյուքասլ Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Էնթոնի Գորդոնը 11-մետրանոցից բացեց հանդիպման հաշիվը։
Մինչեւ ընդմիջում պատասխան գոլը խփեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։
Դաշտի տերերի հաղթական գոլը 90-րդ րոպեին խփեց դանիացի հարձակվող Ուիլյամ Օսուլան։
«Մանչեսթեր Յունայթեդը» 51 միավորով երրորդն է, «Նյուքասլ Յունայթեդը» 12-րդ տեղում է՝ 39 միավոր։
Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր
«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1 (տեսանյութ)
Էնթոնի Գորդոն, 45+6, 11մ, Ուիլյամ Օսուլա, 90 - Կազեմիրո, 45+9
Հեռացում՝ Ջեյքոբ Ռեմսի («Նյուքասլ Յունայթեդ»), 45+1, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.