00:19  ,  27 փետրվարի, 2026

Եվրոպայի լիգա. Նաիր Թիկնիզյանի թիմին չփրկեց լրացուցիչ ժամանակը, «Լիլը» նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում սերբական «Ցրվենա Զվեզդան» Բելգրադի «Ռաիկո Միտիչ» ստադիոնում ընդունեց ֆրանսիական «Լիլինին» եւ լրացուցիչ ժամանակում պարտվեց 0:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի 26-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց հանդիպման ամբողջ ընթացքին:


Հիմնական ժամանակն ավարտվեց ֆրանսիական «Լիլի» նվազագույն առավելությամբ՝ 1:0: Ֆրանսիական թիմի կազմում 4-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Օլիվյեր Ժիրուն:


Անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հաղթել էր 1:0 հաշվով, ինչի արդյունքում երկու թիմերի հաշիվը 1:1 էր: Բելգրադում անցկացվող խաղը շարունակվեց
լրացուցիչ ժամանակում, որտեղ ֆրանսիական թիմը կրկնապատկեց հաշիվը բելգիացի պաշտպան Նատան Նգոյի գոլի շնորհիվ:

Երկու խաղերի արդյունքներով՝ «Ցրվենա Զվեզդան» դուրս մնաց պայքարից, «Լիլը» նվաճեց Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ:


Եվրոպայի լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում


«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Լիլ» (Ֆրանսիա)` 0:1 (տեսանյութ)


- Օլիվյեր Ժիրու, 4, Նատան Նգոյ, 90+9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news