00:19 27 փետրվարի, 2026Եվրոպայի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում սերբական «Ցրվենա Զվեզդան» Բելգրադի «Ռաիկո Միտիչ» ստադիոնում ընդունեց ֆրանսիական «Լիլինին» եւ լրացուցիչ ժամանակում պարտվեց 0:2 հաշվով:
Հայաստանի հավաքականի 26-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց հանդիպման ամբողջ ընթացքին:
Հիմնական ժամանակն ավարտվեց ֆրանսիական «Լիլի» նվազագույն առավելությամբ՝ 1:0: Ֆրանսիական թիմի կազմում 4-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Օլիվյեր Ժիրուն:
Անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հաղթել էր 1:0 հաշվով, ինչի արդյունքում երկու թիմերի հաշիվը 1:1 էր: Բելգրադում անցկացվող խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որտեղ ֆրանսիական թիմը կրկնապատկեց հաշիվը բելգիացի պաշտպան Նատան Նգոյի գոլի շնորհիվ:
Երկու խաղերի արդյունքներով՝ «Ցրվենա Զվեզդան» դուրս մնաց պայքարից, «Լիլը» նվաճեց Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ:
Եվրոպայի լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Լիլ» (Ֆրանսիա)` 0:1 (տեսանյութ)
- Օլիվյեր Ժիրու, 4, Նատան Նգոյ, 90+9
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.