11:18  ,  24 փետրվարի, 2026

Կիվու. «Ինտերը» կարող է փոխել դիմակայության ելքը «Բուդյո–Գլիմտի» դեմ պայքարում

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ ռումինացի Կրիստիան Կիվուն խոսել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպման մասին նորվեգական «Բուդյո-Գլիմտի» դեմ։

Անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում միլանյան ակումբը նորվեգական թիմին պարտվել էր 1:3 հաշվով։


«Խաղադաշտ պետք է դուրս գանք մեր ուժերի նկատմամբ հավատով եւ հաղթելու մեծ ցանկությամբ: Պետք է անենք հնարավորը, լինենք սառնասիրտ եւ չլարվենք այն մտքից, որ հաջորդ փուլ անցնելու համար մեզ անհրաժեշտ է 2-3 գոլ։


«Ինտերը» կարող է փոխել դիմակայության ելքը «
Բուդյո-Գլիմտի» դեմ պայքարում։ Պետք է գործել առավելագույն վստահությամբ եւ ինտենսիվությամբ, ցույց տալ մեր լավագույն խաղը եւ հիշել, որ ունակ ենք փոխել ցանկացած ընթացք: Պատրաստ կլինենք ամեն ինչի», - Կիվուի խոսքը փոխանցում է Tuttomercatoweb-ը։

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Ինտեր» - «
Բուդյո-Գլիմտի» պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Միլանում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում